Get Mystery Box with random crypto!

Կանաչ լույս, Ամերիաբանկ, Դալմա Այո՛, այո՛: Ամերիաբանկը «Դալ | Ameriabank CJSC

Կանաչ լույս, Ամերիաբանկ, Դալմա

Այո՛, այո՛: Ամերիաբանկը «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնում բացեց իր նոր մասնաճյուղը և միացրեց ևս մեկ կանաչ լույս իր հաճախորդների համար:

Համավարակը փոխեց մեր առօրյան, բայց չփոխեց միշտ հաճախորդների կողքին լինելու մեր ցանկությունը: Մենք ուրախ ենք, որ մեր օնլայն ծառայությունների շնորհիվ հաճախորդները կարողանում են հեռավար կատարել բանկային բոլոր գործարքները, խնայել իրենց ժամանակը և նվիրել այն իրենց մտերիմների հետ շփմանը:

Բայց մենք ուզում ենք տեսնել մեր հաճախորդներին նաև օֆլայն, ծանոթանալ, ջերմորեն բարևել, հարցնել` ինչպես են, փոխանցել նրանց մեր հոգատարությունն ու ուշադրությունը, միասին նոր նպատակներ սահմանել, գտնել լավագույն լուծումները ու բաժանվել` նորից հանդիպելու ակնկալիքով:

Եկե՛ք «Դալմա Գարդեն մոլ» և գլխավորի մուտքից աջ կտեսնեք շաբաթվա բոլոր օրերին` ժամը 10:30-ից մինչև ժամը 21:30-ը ձեզ սպասող կանաչ լույսը:
«Դալմա» նորաբաց մասնաճյուղը մեր նոր հանդիպման վայրն է` լուսավոր, հարմարավետ, հանգամանալից մտածված, հարմարեցված մեր հաճախորդների կարիքներին ու ակնկալիքներին:

Մենք ցանկանում էինք մեր հաճախորդների համար ստեղծել լուսավոր, ուղիղ և փոխաբերական իմաստով «կանաչ», ֆունկցիոնալ և գեղեցիկ սրահ: Դա իրականություն դարձավ մեր գործընկեր Domino production ընկերության շնորհիվ:
Մենք նախագծել ենք ոչ թե պարզապես ինտերիեր, այլ ստեղծել ենք հյուրընկալ միջավայր, որտեղ ցանկանում ենք ամեն օր դիմավորել մեր հաճախորդներին:

Գույնն ինտերիերում ստեղծում է որոշակի տրամադրություն, սրահն ավելի ջերմ ու յուրօրինակ է դարձնում։ Կանաչը ջերմ և էներգետիկ գույն է, որի շնորհիվ նույնիսկ ամենասառը տարածությունը վերածվում է կղզու։ Մենք ցանկանում ենք մեր հաճախորդների օրը գունավորել նոր ու վառ երանգներով, հենց այդ պատճառով օգտագործել ենք կանաչի և լույսի համադրությունը:

Հանգիստ, անկաշկանդ և տրամադրող միջավայր ստեղծելու համար մենք ոգեշնչվել ենք բնությունից և մեր տարբերանշանի գույնից: Վինիլային փափուկ հատակ, դեկորատիվ պանելներ և բույսեր. ամեն ինչ արվել է, որպեսզի սպասարկող անձնակազմն ու հաճախորդներն իրենց ավելի հանգիստ զգան: Մեզ համար կարևոր են մեր թիմակիցների և հաճախորդների զգացմունքները, հարմարավետության և ապահովության զգացումը:

«Դալմա»-ն Semi Digital մասնաճյուղ է, որտեղ ստեղծված են և՛ օնլայն, և՛ օֆլայն սպասարկման հնարավորություններ. կանխիկի մուտքագրման և ելքագրման բանկոմատ, վճարային տերմինալ, հաճախորդներին սպասարկող ժպտերես անձնակազմ, հյուրընկալ միջավայր:

Հյո՛ւր եկեք մեզ, դարձե՛ք մեր գործընկերը, մեր բարեկամն ու ընկերը: Այս կանաչ լույսը ձեզ համար է: