Get Mystery Box with random crypto!

Նոր բիզնես հիմնելիս պետք է պլանավորել ապագա քայլերը և մշակել բ | AmeriaStudent

Նոր բիզնես հիմնելիս պետք է պլանավորել ապագա քայլերը և մշակել բիզնես պլան։ Ինչո՞ւ է այն անհրաժեշտ.
Նոր գործընկերներ ներգրավելու,
Աշխատակիցներին մոտիվացնելու և աշխատանքը կազմակերպելու,
Քո գաղափարի խելամտությունն ու իրագործելու հավանականությունը ստուգելու համար:

Բիզնես պլանը.
Բնութագրում է ապագա բիզնեսի բոլոր կողմերը,
Մատնանշում է այն բոլոր խնդիրները, որոնց կարող է բախվել բիզնեսը,
Ցույց է տալիս խնդիրների լուծման ճանապարհները:

Բիզնես պլանը պետք է լինի 30-70 էջի սահմանում։
Այն պետք է ներառի.
- Ամփոփ նկարագիր
- Ռեզյումե
- Բիզնես պլան

Ռեզյումե
Բիզնես պլանը պետք է սկսվի եզրակացություններից, որոնց հանգել ես բիզնես պլանը կազմելիս։ Դա այն հիմնական մասն է, որը կարդում են պոտենցիալ ներդրողները․
- Բիզնես պլանի նպատակ
- Ֆինանսական կարիքներ
- Բիզնեսի և թիրախային լսարանի համառոտ նկարագրություն
- Հիմնական տարբերությունները մրցակիցներից
- Հիմնական ֆինանսական ցուցանիշներ
Բիզնես պլան
1. Նպատակներ և խնդիրներ
Այստեղ պետք է իրականացնել SWOT վերլուծություն՝ ներկայացնելով գաղափարի ուժեղ և թույլ կողմերը, հնարավորությունները և ռիսկերը։
- Գաղափարի վերլուծություն
- Գործունեության նպատակը
- Ոլորտի բնութագիրը
2. Պրոդուկտ/ծառայություն
Կարևոր է, որ սա գրված լինի պարզ, անգամ ոչ մասնագետին հասկանալի լեզվով
- Պրոդուկտի/ծառայության բնութագիրը
- Եզակիություն
- Բիզնեսին անհրաժեշտ տեխնոլոգիաներն ու որակավորումները
- Լիցենզիա
3. Շուկայի վերլուծություն
Շուկան և մարքեթինգը որոշիչ դեր ունեն։ Այստեղ պետք է ներառված լինեն հետևյալ բաժինները․
- Գնորդներ
- Մրցակիցներ, նրանց ուժեղ և թույլ կողմերը
- Շուկայի սեգմենտ
- Մասնաբաժինը շուկայում
- Ձեր հաճախորդների կազմը
- Մրցակցության ազդեցությունը
4. Մարքեթինգային պլան
Այս փուլում կարևոր է պոտենցիալ ներդրողի վստահությունը գրավելը։
- Մարքեթինգային դիրքավորում
- Գնագոյացում
- Պրոդուկտի տարածման եղանակները
- Վաճառքի խթանման մեթոդներ
5. Իրագործման պլան
Այստեղ պետք է ներկայացնել բոլոր մանրամասները` կապված շենքի, տեխնիկայի և անձնակազմի հետ։
6. Ղեկավար կազմ
- Հիմնական ղեկավար կազմ
- Անձնակազմի նկարագիր
- Վարձատրություն
7․ Պահանջվող ռեսուրսի աղբյուրներն ու պահանջները
Այստեղ պետք է ներկայացնել պահանջվող միջոցների ծավալները, դրանց ստացման աղբյուրներն ու ժամկետները, միջոցների վերադարձի ժամկետները։
8․ Ֆինանսական պլան և ռիսկերի վերլուծություն․ վաճառքների ծավալը, եկամուտները, ինքնարժեքը, ռիսկերը և դրանցից խուսափելու ուղիները։

Ո՞րը կարող է լինել քո առաջին բիզնես պլանը:

Այոˊ, հենց հիմա դու ունես փոփոխությունը դառնալու և քո գաղափարի համար 3 մլն դրամ ստանալու հնարավորություն: Ամերիաբանկը մեկնարկել է «Դարձիˊր փոփոխությունը» ուսանողական մրցույթը, որի դիմումների ընդունման վերջնաժամկետը հունվարի 31-ն է:

Անցիˊր այս հղումով և ծանոթացիˊր նորարարական գաղափարների մրցույթի մասնակցության պայմաններին ու մանրամասներին` https://ameriabank.am/student-idea-pool