Get Mystery Box with random crypto!

Ասոցիացիաներ Բացիˊր բառարանը և վերցրոˊւ առաջին բառը, որը կհանդ | AmeriaStudent

Ասոցիացիաներ
Բացիˊր բառարանը և վերցրոˊւ առաջին բառը, որը կհանդիպի քեզ: Դրա համար հնարավորինս շատ ասոցիացիաներ հորինիˊր: Հանդիպեցի՞ր «կանաչ» բառին։ Ահա դրա ասոցիացիաները՝ «խոտ», «մարգագետին», «անտառ», «վարունգ», «ձմերուկ», «փող»։
Անսպասելի կապեր
Կրկին բացիˊր բառարանը և վերցրոˊւ ցանկացած երկու բառ, օրինակ` «մեքենա» և «գազար»։ Գտիˊր 3 տարբերություն և 3 նմանություն առարկաների միջև, ինչպես նաև դրանցով մի քանի նախադասություն կազմիˊր:
Ոչ ստանդարտ կիրառություններ
Գտիˊր սովորական առարկայի անսովոր կիրառություններ:
Լռության ժամ
Մեկ ժամվա ընթացքում բոլոր հարցերին պատասխանիˊր միայն «Այո» կամ «Ոչ» ասելով: Պատասխանների համար այլ բառեր օգտագործելն արգելվում է։
100 գաղափար
Պատկերացրոˊւ, որ քեզ տրվում է մեկ տարվա արձակուրդ: Ի՞նչ ես անելու այդ 12 ամիսների ընթացքում: Լավ մտածիˊր և գրիˊր 100 գաղափար, թե ինչպես ես անցկացնելու ազատ ժամանակը:
Դրուդլների լուծում
Դրուդլները նկարներ են, որոնք կարելի է տարբեր կերպ մեկնաբանել: Նայիˊր պատկերներին ու զարգացրոˊւ պատկերավոր մտածողությունդ ու երևակայությունդ:
Բանաստեղծ
Բացիˊր քո սիրած բանաստեղծությունը և վերցրոˊւ դրանից մեկ տող: Հանգավորիˊր և գրիˊր քո սեփական բանաստեղծությունը:
Տարբեր լուծումներ
Երբ որևէ խնդրի ես բախվում, միˊ կանգնիր մեկ լուծման վրա: Մտածիˊր, թե ինչպես կարող ես լուծել այն այլ կերպ:
Խենթ ճարտարապետ
Դոˊւրս գրիր ցանկացած տեսակի 10 առարկա: Այժմ նկարիˊր մի շենք, որտեղ առկա կլինեն թվարկված բոլոր կետերը:

Այս վարժություններից առավելագույն օգուտ քաղելու համար.
Ամեն օր մարզիˊր քո ստեղծագործական միտքը
Կատարիˊր օրական առնվազն մեկ վարժություն
Առնվազն 10-15 րոպե հատկացրոˊւ միտքդ մարզելուն

Եթե կիրառես մեր առաջարկած վարժությունները, մի քանի շաբաթ անց կնկատես, որ քեզ համար ավելի հեշտ է ստեղծագործելն ու նոր գաղափարներ գտնելը։
Հաջողություն ու բազմաթիվ նորարար գաղափարներ քեզ: