🔥 Burn Fat Fast. Discover How! 💪

Ինչպե՞ս «լեզու գտնել» Google-ի հետ: Հաշվե՞լ ես, թե օրվա ընթացք | AmeriaStudent

Ինչպե՞ս «լեզու գտնել» Google-ի հետ: Հաշվե՞լ ես, թե օրվա ընթացքում քանի անգամ ես դիմում Google-ի օգնությանը: Եթե ուզում ես հեշտությամբ գտնել քո հարցերի պատասխանները, պետք է առաջին հերթին սովորես ճիշտ ձևակերպել քո հարցերը:

Կիսվենք որոնողական մի քանի մեթոդներով, որոնք կօգնեն քեզ լավ արդյունքի հասնել:

Դի՛ր «-» նշանը այն բառի սկզբում, որը ցանկանում ես բացառել: Օրինակ՝ եթե ուզում ես գտնել նյութ Վերածնունդի դարաշրջանի մասին՝ բացառելով հայկական աղբյուրները, քո որոնումը պետք է ունենա այս տեսքը՝ Վերածնունդ –հայկական:

Որոնման շրջանակը նեղացնելու համար օգտագործի՛ր «*»: Օրինակ՝ Համաշխարհային Վերածնունդը *քանդակագործության մեջ:

Դի՛ր «∼» նշանը՝ հոմանիշ բառեր գտնելու համար՝ Վերածնունդ∼Ռենեսանս:

Դի՛ր «...» նշանը՝ մի քանի ժամանակաշրջանների վերաբերյալ նյութ գտնելու համար՝ Վերածնունդ 1500...1550: