🔥 Burn Fat Fast. Discover How! 💪

Հիշելն ու ինֆորմացիան մտապահելը հմտություն է, որը ևս կարող ես | AmeriaStudent

Հիշելն ու ինֆորմացիան մտապահելը հմտություն է, որը ևս կարող ես զարգացնել: Արի՛ բարելավենք քո հիշողությունը մի քանի պարզ քայլով:

Հիշի՛ր հասկանալով
Մենք մտապահում ենք այն, ինչ լավ ենք հասկանում: Մեր ուղեղն ամուր կապ է ստեղծում երևույթների միջև ու հեշտացնում մտապահելու գործընթացը:

Մասնատի՛ր ինֆորմացիան ու խմբավորի՛ր
Օրինակ՝ հեռախոսահամարներն ավելի հեշտ է հիշել խմբավորված: 232555-ն ավելի հեշտ է հիշել այսպես՝ 232-555:

Հիշի՛ր պատկերների օգնությամբ
Փորձի՛ր մտքումդ գծել երևույթի պատկերը կամ նոր բառ սովորելիս հիշի՛ր նկարը:

Սովորի՛ր բարձրաձայն
Կարդա՛ և մտածի՛ր բարձրաձայն, քանի որ այդպես դու միաժամանակ 4 գործողություն ես կատարում. կարդում ես, լսում, տեսնում և հիշում:

Սովորեցրո՛ւ ուրիշներին
Երբ սովորածդ բացատրում ես դիմացինին, մտավոր ու հոգևոր կապ ես ստեղծում քո և ինֆորմացիայի միջև:

Այս մեթոդների հետևողական կիրառումը տալիս է լավ արդյունքներ: Դե՛, գործի՛ անցիր: