🔥 Burn Fat Fast. Discover How! 💪

Ինչպե՞ս պատրաստել ցնցող պրեզենտացիա Հիշիˊր, կարևոր է ոչ մի | AmeriaStudent

Ինչպե՞ս պատրաստել ցնցող պրեզենտացիա

Հիշիˊր, կարևոր է ոչ միայն ինֆորմացիայի բովանդակությունը, այլև մատուցման ձևը:

Եթե պատրաստվում ես ելույթ ունենալ լսարանի առջև և ներկայացնել, գրավել ու հիացնել, տպավորել քո հանդիսատեսին, պետք է մեծ ուշադրություն դարձնես մատուցվող նյութի արտաքին ձևավորմանը: Առաջարկում ենք քեզ փորձարկել հետևյալ գործիքները․

Prezi. Այս գործիքի միջոցով դու կարող ես հրաժարվել ստանդարտ պրեզենտացիաներից: Prezi-ն թույլ է տալիս պրեզենտացիան կազմել քարտեզի տեսքով և թեմաների միջև անցումներն անել ավելի ինտերակտիվ կերպով։
Visme. Այս գործիքի միջոցով կարող ես պատրաստել պրեզենտացիաներ գրավիչ ինֆոգրաֆիկաներով։ Visme-ն առաջարկում է մոտ 100 տառատեսակ, բազմաթիվ նկարներ և պատկերանշաններ։ Հնարավոր է ավելացնել նաև վիդեո և աուդիո ձայնագրություններ։

Canva. Սա պրեզենտացիաներ պատրաստելու ամենահայտնի գործիքներից է։ Հարթակն առաջարկում է անվճար և վճարովի բազմաթիվ կաղապարներ, որոնց յուրաքանչյուր դետալ հնարավոր է հեշտությամբ խմբագրել։ Պատրաստի նյութը հնարավոր է պահպանել PDF, PNG կամ JPG ֆորմատներով։