🔥 Burn Fat Fast. Discover How! 💪

Դու երբևէ լսե՞լ ես «բույսերի հոգեբանի» մասնագիտության մասին: Ո | AmeriaStudent

Դու երբևէ լսե՞լ ես «բույսերի հոգեբանի» մասնագիտության մասին: Ո՞չ: Չէիր կարող լսել, քանի որ այն ապագայի մասնագիտություններից մեկն է: Աշխարհն արագ թափով առաջ է գնում, ու փոխվում է ապագա աշխատողի նկարագիրը:

Կիբերանվտանգության մասնագետ
Օրեցօր ամեն բան դառնում է թվային, ու անձնական տվյալները կարիք են ունենալու գերպաշտպանության: Գաղտնիության մասնագետները ապագայում դառնալու են ամենապահանջվածը:

Այլընտրանքային էներգիայի մասնագետ
Քամու, արևային էներգիայի օգտագործման չափերի մեծացում կամ նոր էլեկտրական մեքենաների մշակում. այս ոլորտն արագ զարգանում է և ունենալու է մասնագետների մեծ պահանջարկ:

Ծրագրավորող
Եթե քարանձավում չես ապրում, ուրեմն ամեն օր ծրագրավորողի թեթև ձեռքով ստեղծված տարբեր ծրագրերից ես օգտվում: Նրանք դեռ երկար մնալու են ամեամոդայիկ մասնագետները:

Թվային մարքեթոլոգ
Մեդիա գործիքներին տիրապետելը շարունակելու է մնալ աշխարհը կառավարող ամենաազդեցիկ եղանակներից մեկը: