🔥 Burn Fat Fast. Discover How! 💪

Forms Նրա միջոցով կարող ես հեշտորեն կառուցել ձևաթղթեր, գծապատկ | AmeriaStudent

Forms
Նրա միջոցով կարող ես հեշտորեն կառուցել ձևաթղթեր, գծապատկերներ, անցկացնել հարցումներ: Առավելությունն այն է, որ ուսումնասիրության արդյունքները ամեն տվյալից կամ պատասխանից փոխվում են և ցույց տալիս իրական պատկերը:

Docs
Ստեղծի´ր, խմբագրի´ր տարբեր փաստաթղթեր, իսկ գործընկերներդ թող մեկնաբանեն: Իսկ մեկնաբանություններին կարող ես պատասխանել անմիջապես Gmail-ով, տվյալներն արտահանել Google Sheets-ում:

Calendar
Ոչ մի կարևոր օր այլևս բաց չես թողնի: Ամենամեծ առավելությունն այն է, որ քո կազմած օրացույցով կարող ես կիսվել ընկերներիդ և թիմակիցներիդ հետ:

Arts and culture
Աշխարհահռչակ նկարները մի հարթակում են, բաց են ամենահայտնի թանգարանների դռները, որ մշակույթը ճանաչելի ու սիրելի լինի բոլորի համար:

Classroom
Այստեղ հանդիպում են սովորողն ու սովորեցնողը: Աշակերտը կարող է տեսնել իր առաջընթացը էլեկտրոնային մատյանի միջոցով, լրացնել Google Forms-ով կազմված հարցաշարերը ու կրթվել:

Meet
Կա տեսազանգի հնարավորություն աշխարհի տարբեր անկյուններում ապրող ընկերներիդ և գործընկերներիդ հետ:
Ինչպես նաև կարող ես Sheets-ով աղյուսակներ սարքել, Chat-ով` հաղորդակցվել, Sites-ով` կայքեր սարքել, Slides-ով` սահիկաշար պատրաստել: