🔥 Burn Fat Fast. Discover How! 💪

Հարվարդի համալսարան - 29 միլիարդատեր Համալսարանը գործում է 1 | AmeriaStudent

Հարվարդի համալսարան - 29 միլիարդատեր
Համալսարանը գործում է 1636թ: Նրա շրջանավարտներից 17-ը հաջողության են հասել ֆինանսական և ներդրումային ոլորտներում: Այս համալսարանում է սովորել Microsoft-ի նախկին գործադիր տնօրեն Սթիվ Բալմերը, ում կարողությունը կազմում է 68,7 մլդ դոլար: Իսկ Բիլ Գեյթսն ու Մարկ Ցուկերբերգը դուրս են մնացել համալսարանից 

Փենսիլվանիայի համալսարան - 28 միլիարդատեր
Համալսարանը հնագույններից է աշխարհում: Հիմնադրվել է 1740թ. Բենջամին Ֆրանկլինի կողմից: Նրա պատերի ներսում են կրթվել այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են` Դոնալդ Թրամփն ու Իլոն Մասկը:

Սթենֆորդի համալսարան - 28 միլիարդատեր
Սթենֆորդի համալսարանը կարճ ժամանակում դարձել է «ալմա մատեր» ստարտափների համար: Ամեն օր այս համալսարան է շտապել Yahoo–ի հիմնադիր Ջերի Յանգը, ով արդեն համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է:

Եյլի համալսարան - 21 միլիարդատեր
ԱՄՆ-ի 3-րդ ամենահին համալսարանն է` հիմնադրված 1701թ: Այս բուհի դիպլոմակիրներից են FedEx–ի հիմնադիր Ֆրեդ Սմիթը, Blacksone-ի գործադիր տնօրեն Ստիվեն Շվարցմանը:

Մումբայի համալսարան- 20 միլիարդատեր
Սա ցանկի միակ ոչ ամերիկյան համալսարանն է: Այն Հնդկաստանի ամենահեղինակավոր բուհերից մեկն է, որ հիմնադրվել է 1857թ: Նրա միլիարդատեր շրջանավարտները հիմնականում ժառանգել են իրենց կարողությունը և այսօր նավթարդյունաբերության ոլորտի խոշոր դերակատարներ են: