🔥 Burn Fat Fast. Discover How! 💪

Կիսվենք մեր թիմում աշխատող ուսանողների մի քանի հնարքով, որոնք | AmeriaStudent

Կիսվենք մեր թիմում աշխատող ուսանողների մի քանի հնարքով, որոնք կօգնեն քեզ մասնագիտական առաջին քայլերը անելու ճանապարհին:
Ստեղծի́ր օրվա պլան և խիստ հետևի́ր դրան
Հստակ ժամանակացույց ունենալն ու դրան հետևելը արդեն գործի կեսն է: Օրվա հստակ պլանը կօգնի քեզ առօրյա գործերն ավելի արագ և կազմակերպված անել: Այդ կերպ առավել օպտիմալ կօգտագործես նաև ազատ ժամանակը:
Օգտագործի́ր օրացույց և հիշեցումներ
Օրվա պլանդ կատարելու համար օգտագործի́ր հեռախոսիդ օրացույցը, կարևոր հանդիպումների և անելիքների համար հիշեցումնե́ր դիր: Այդ կերպ կկարողանաս հետևել նախնական պլանիդ և ոչինչ բաց չես թողնի:
Իրատեսական պլաններ սահմանի́ր
Օրվա ցուցակում ներառի́ր միայն այն գործերը, որոնք իրատեսական են, ու կարող ես ավարտել տվյալ օրը:
Մի́ կատարիր մի քանի առաջադրանք միանգամից
Երբ օրդ հագեցած է, փորձում ես հանդիպման ժամանակ լսել զրուցակցիդ, միևնույն ժամանակ աշխատանքային նամակ գրել հեռախոսով: Սակայն արդյունքում չես ընկալում դիմացինիդ միտքը, ստիպված ես լինում մի քանի անգամ ընթերցել գրածդ նամակը` սխալներից խուսափելու համար: Արդյունքում կրկնակի ժամանակ ես ծախսում:
Սովորի́ր առաջնահերթություններ սահմանել
Սա կարևոր հմտություն է: Առաջադրանքներիդ տո́ւր կարևորություն` ըստ օրերի և շաբաթների:
Սահմաններ գծի́ր և սովորի́ր ասել «Ոչ»
Որպես ուսանող` դու ունես մի շարք հնարավորություններ` օրդ հագեցած դարձնելու համար. համալսարանական միջոցառումներ, ժամանց ընկերներիդ հետ և այլն: Սակայն դու չես կարող ամեն ինչ հասցնել: Որոշ դեպքերում պետք է մերժես հրավերը ու կարողանաս ասել ՈՉ:
Դիմի́ր գործընկերներիդ
Եթե ունես օգնության կամ խորհրդի կարիք, ապա օգնության կանչի́ր թիմակիցներիդ: Մենք այդպես ենք անում:
Ժամանակ հատկացրո́ւ քեզ
Ամենաարժեքավորը ինքնազարգացմանը տրամադրված ժամանակն է: Առօրյա կարևոր գործերում ժամանակ հատկացրո́ւ նաև այն ամենին, ինչ հաճելի է և լիցքավորում է քեզ` ֆիլմ դիտել, գիրք կարդալ և այլն: Չմոռանաս նաև մարզվելու ու մշակութային միջոցառումների մասին: