🔥 Burn Fat Fast. Discover How! 💪

Այսօր որոշել ենք ներկայացնել մի քանի խաղ, որոնք կօգնեն զարգացն | AmeriaStudent

Այսօր որոշել ենք ներկայացնել մի քանի խաղ, որոնք կօգնեն զարգացնել խնդիրները լուծելու քո կարողությունը:

Խորտակվող նավ
Անհրաժեշտ իրեր` կպչուն ժապավեն
Խաղի կանոնները` Գետնին կպչուն ժապավենի միջոցով պետք է առանձնացնել որոշակի տարածք, թիմը պետք է կանգնի այդտեղ: 5-10 րոպեն մեկ կրճատեք տարածքը, և թող մասնակիցները գտնեն ելք` տվյալ տարածքում միասին կանգնելու համար:

Փախուստ
Անհրաժեշտ իրեր` Թել, բանալի, փակ սենյակ, 5-10 հանելուկ կամ գլուխկոտրուկ
Խաղի կանոնները` Սենյակում նախապես պետք է թաքցնել բանալին և հանելուկ- հուշումները: Թիմը սահմանված ժամանակում պետք է կարողանա գտնել հանելուկների պատասխանները, ստանա հուշումները և գտնելով բանալին` դուրս գա սենյակից: Հաջողության հասնելու համար թիմի անդամները պետք է միասին աշխատեն և լսեն միմյանց:

Շրջիˊր բուրգը
Խաղի կանոնները` Մասնակիցները կանգնում են այնպես, որ ձևավորվի բուրգ` բիլիարդի գնդակների դասավորվածության պես: Հրահանգը հետևյալն է. մասնակիցներից երեքը պետք է տեղաշարժվեն այնպես, որ բուրգը գլխիվայր շրջվի: Լավ կլինի սա խաղալ մի քանի թիմով և տեսնել` ով առաջինը կհաղթի:

Եթե գիտես այլ խաղեր, կիսվիˊր մեզ հետ: