🔥 Burn Fat Fast. Discover How! 💪

Ստեղծիˊր միջավայր Միջավայրը մեծ դեր ունի: Ընտրիˊր այնպիսի միջա | AmeriaStudent

Ստեղծիˊր միջավայր
Միջավայրը մեծ դեր ունի: Ընտրիˊր այնպիսի միջավայր, որտեղ կարող ես հանգիստ նստել ու կենտրոնանալ: Չնայած չի բացառվում, որ շատերը նախընտրեն աղմկոտ սրճարանը:

Բացատրիˊր, կարծես հինգ տարեկան ես
Կարդաˊ բարդ նյութը բարձրաձայն ու բացատրիˊր ինքդ քեզ այնպես, ինչպես կբացատրեիր 5 տարեկան երեխայի:

Մարզվիˊր ու սովորիˊր
Սիրո՞ւմ ես մարզվել: Ֆիզիկական վարժությունների ընթացքում սրտի զարկերի ավելացումը նպաստում է սովորելու արդյունավետությանը: Սովորելու ընթացքում նոր նեյրոններ են ակտիվանում: Իսկ մարզվելն օգնում է, որ այդ նեյրոններն ապրեն: Այնպես որ, վազքուղին կարող է դառնալ սովորելու քո լավագույն օգնականը:

Գտիˊր աղմուկի օպտիմալ աստիճանը
Աղմուկի օպտիմալ մակարդակը կախված է քո անհատականությունից: Պարզիˊր` աղմո՞ւկի, թե՞ լռության մեջ սովորող ես: Շատերը նախընտրում են սովորել դասական երաժշտության հնչյունների ներքո, իսկ մյուսներին օգնում են ռոքն ու տեխնոն: Գտիˊր երաժշտական քո «համը»:

Ստեղծիˊր ուսումնական կայաններ
Վիսկոնսինի համալսարանի գիտնականները պարզել են, որ մեր ուղեղը միջավայրը կապում է այն ամենի հետ, ինչ մենք սովորում ենք: Օրինակ` գրասեղանի մոտ, բազմոցի վրա, պատշգամբում ...
Սա նշանակում է, որ որքան շատ «սովորելու կայաններ» ունենաս, այնքան ավելի շատ ասոցիացիաներ կարող է ստեղծել քո ուղեղը:

Լույսեր, գույներ, խառնաշփոթ
Ուսանողները 25%-ով ավելի բարձր գնահատականներ են ստանում, եթե սովորում են բնական լուսավորված միջավայրում` պատուհանների մոտ կամ արևոտ սենյակում: Նշանակություն ունի նաև սենյակի գույնը: Կապույտը տալիս է հանգստի զգացողություն, կարմիրը` գրգռող գույն է, մինչդեռ դեղինը արթնացնում է դրական էմոցիաներ ու նվիրում երջանկության զգացում:

Հեռացրոˊւ խառնաշփոթը: Քարնեգի Մելլոնի համալսարանի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ուսանողներն ավելի լավ են սովորում մաքուր ու դասավորված սենյակում:

Դարձիˊր գուրու
Եթե դու կարող ես ինչ-որ մեկին սովորեցնել այն, ինչ սովորել ես ինքդ, հիանալի է: Պատմիˊր քո սովորածը ընկերոջդ կամ եղբորդ, բլոգ կամ YouTube ալիք բացիˊր, պատմիˊր քո իմացածը հետևորդներիդ: