Get Mystery Box with random crypto!

Մենք քեզ կօգնենք ու կուղղորդենք, թե ինչից է պետք սկսել: Աշխա | AmeriaStudent

Մենք քեզ կօգնենք ու կուղղորդենք, թե ինչից է պետք սկսել:
Աշխատանքային առաջին փորձ
Առաջին աշխատանքը չափազանց պատասխանատու ընտրություն է, քանի որ այն կարող է մեծ ազդեցություն ունենալ քո կարիերայի ու մասնագիտական հետագա աճի հարցում: Այն արժեքները, որոնցով առաջնորդվում է բրենդը, այն մշակույթը, որն ունի ընկերությունը, այն հմտություններն ու գիտելիքները, որոնք ձեռք ես բերելու քո առաջին աշխատանքի ընթացքում, դառնալու են քո հետագա մասնագիտական ճանապարհի ուղեկիցներն ու ուղեցույցները:

Պրակտիկա ու աշխատանք
Ուսնակության հնարավորությունը երբեք պետք չէ բաց թողնել: Ուսնակությունը բիզնես միջավայրին, կորպորատիվ մշակույթին ծանոթանալու լավագույն տարբերակներից մեկն է:

Նեթվորքինգ
Մասնակցիˊր աշխատանքի տոնավաճառների, կապեˊր ստեղծիր ոլորտի մասնագետների հետ, խնդրիˊր, որ ուղղորդեն քեզ և դիմիˊր ազատ հաստիքների համար: Ի դեպ, ապրիլի 28-29-ին Ամերիաբանկը մասնակցելու է CAREER CITY FEST 2K23-ին: Այն կհամախմբի աշակերտներին, ուսանողներին, մասնագետներին, ծնողներին, գործատուներին, կրթական կազմակերպություններին և պետական հաստատություններին: Արիˊ ծանոթանանք ու շփվենք: Հուսով ենք` դու կհանդիպես քո ապագա գործատուին, իսկ եթե ուսանող ես, կբացահայտես կրթական ծրագրեր, որոնք կօգնեն ուղի հարթել դեպի երազանք:

Զարգացրոˊւ հմտություններդ
Բանկային ոլորտում աշխատելիս քեզ պետք կգան հաղորդակցման, ժամանակի կառավարման և մի շարք այլ soft skill-եր: Այս մասով մեր ալիքում նյութերը շատ են, վստահ ենք, կօգնեն քեզ:

Աշխատանքային էթիկա
Սա բանկային համակարգում աշխատանքի անցնելու ամենակարևոր պայմաններից է: Նման կառույցները դիտարկում են պարտաճանաչ և վստահելի մարդկանց:

Ամերիա Սերունդ
Եթե 20-27 տարեկան ես, ուզում ես սկսել մասնագիտական ուղիդ բանկային ոլորտում որպես մասնաճյուղային ցանցի կամ կոնտակտային կենտրոնի մասնագետ, ապա այս ծրագիրը քեզ համար է: Դիմիˊր, սովորիˊր, ևˊ տեսական, ևˊ գործնական ուսուցման ընթացքում ստացիˊր աշխատավարձ ու բոլոր փուլերը հաջող անցնելու դեպքում միացիˊր մեր թիմին: Մանրամասներն այստեղ են:

Պատրաստվիˊր հարցազրույցին
Եթե արդեն ստացել ես հարցազրույցի հրավեր, ապա ուսումնասիրիˊր բանկի սոցիալական էջերն ու պաշտոնական կայքը: Դու պիտի առավելագույն պատրաստված ներկայանաս հարցազրույցին: