Get Mystery Box with random crypto!

Ակտիվացրոˊւ Do Not Disturb ռեժիմը, երբ արդեն ակտիվացրել ես «Սո | AmeriaStudent

Ակտիվացրոˊւ Do Not Disturb ռեժիմը, երբ արդեն ակտիվացրել ես «Սովորում եմ» կոճակդ  Այս ֆունկցիայի միջոցով դու չես ստանա ծանուցումներ և կկենտրոնանաս ուսման պրոցեսի վրա: Այս հնարավորությունը կգտնես Control Center-ում:
Screen Time. iPhone-ի այս ֆունկցիայի շնորհիվ դու կարող ես հետևել, թե որքան ժամանակ ես ծախսում հեռախոսից օգտվելիս և, որ ամենակարևորն է, կարող ես սահմանափակումներ ակտիվացնել յուրաքանչյուր հավելվածի համար:
Notes. Այս ծրագրի միջոցով կարող ես կազմել օրվա գործերդ, դասավորել դրանք ըստ առաջնահերթության և հետևել, որ ոչինչ բաց չթողնես: Սա ժամանակի կառավարման լավագույն հավելվածներից մեկն է:
Տեսախցիկը` որպես նշումների օգնական. քչերը գիտեն, որ կարող են Notes բաժնից Scan Document ֆունկցիայի միջոցով սկանավորել գրքից կամ տետրից անհրաժեշտ հատվածները և ունենալ PDF տարբերակով որակյալ նշումներ:
Voice Memo. Կարող ես ձայնագրել դասախոսության ամենակարևոր հատվածները և լսել, երբ ցանկանաս:
AssetiveTouch gestures. Հավանաբար չգիտես, որ կարող ես մի կոճակի օգնությամբ հասանելի դարձնել ամենահաճախ կիրառելի ֆունկցիաները: Ակտիվացնելու համար հետևիˊր այս քայլերին` Settings → Accessibility → Touch → Tap AssistiveTouch → AssistiveTouch → Single-Tap.
Text Replacement. Եթե հեռախոսդ օգտագործում ես դասախոսության ժամանակ նշումներ կատարելու համար, ապա կարող ես օգտվել այս ֆունկցիայից. Settings → General → Keyboard → Text Replacement: Այս կերպ կարող ես երկար բառերի համար կարճ հապավումներ մշակել, որոնք տեքստում կփոխակերպվեն ամբողջական բառերի:

Եթե մտածում ես, որ iPhone-դ «թարմացնելու» ժամանակն է, շտապիˊր մասնակցել 4 հատ iPhone 14 Pro-երի խաղարկությանը: Մասնակցելու համար ընդամենը պետք է մինչև մայիսի 31-ը օնլայն պատվիրես Ամերիայի Visa Student քարտ և ակտիվացնես այն մինչև հունիսի 15-ը ներառյալ:
Դե անցիˊր հղումով և ծանոթացիˊր մանրամասներին: Իսկ եթե Iphone-ների հնարքներ գիտես, որոնք մեր ուսանողական ալիքի հետևորդների համար օգտակար կլինեն, շտապիˊր կիսվել մեզ հետ մեկնաբանություններում: