Get Mystery Box with random crypto!

Duolingo Duolingo-ն ուսուցումն իրականացնում է հետաքրքիր խաղերի | AmeriaStudent

Duolingo
Duolingo-ն ուսուցումն իրականացնում է հետաքրքիր խաղերի և վարժությունների միջոցով: Հավելվածը հասանելի է IOS, Windows Phone, Android օպերացիոն համակարգով աշխատող սարքերի համար: Անհրաժեշտ է գրանցվել և ընտրել քեզ հետաքրքրող լեզուն: Հավելվածը կստուգի լեզվի իմացության մակարդակը և կմշակի ուսուցման՝ քեզ առավել համապատասխան և արդյունավետ ծրագիր: Գրանցվելու համար անցիˊր հղումով` https://www.duolingo.com/

Open Culture
Open Culture-ի օգնությամբ հնարավորություն ունես սովորելու 48 լեզու: Հավելվածը ներառում է 1700 անվճար օնլայն դասընթաց, 1000 անվճար ձայնային գիրք, 4000-ից ավելի անվճար օնլայն ֆիլմ: Դասընթացներին ծանոթանալու համար կարող ես անցնել հղումով` https://www.openculture.com/

LiveMocha
LiveMocha-ն քեզ կտա 35 լեզու անվճար սովորելու հնարավորություն: Շուրջ 190 երկրի ներկայացուցիչների հետ շփումն էլ կնպաստի խոսակցական հմտությունների զարգացմանը: Հավելվածի հղումը՝ https://www.livemochas.com/

Babbel
Babbel-ով կարող ես սովորել 14 լեզու: Այս հավելվածն ունի անվճար և վճարովի տարբերակներ։ Սկսնակների համար նախատեսված դասերը հասանելի են անվճար տարբերակով` https://www.babbel.com/

Busuu
Ամենահայտնի հարթակներից է, որի շուրջ համախմբվել է 50 միլիոն լեզվակիր: Լեզու դասավանդելու հարցում Busuu-ի մոտեցումը յուրահատուկ է։ Այն քեզ հնարավորություն կտա շփվելու լեզվակրի հետ, ինչն էլ լեզուն սովորելու լավագույն միջոցներից է: Անգլերեն ուսումնասիրելիս Busuu-ն քեզ կտրամադրի GSET (Global Scale of English Tests) վկայական` https://www.busuu.com/

Surface Languages
Surface language-ը լավագույն ընտրությունն է ճանապարհորդների համար։ Այն հնարավորություն կտա ձեռք բերել խոսակցական անհրաժեշտ բառապաշար օտար երկրներում հաղորդակցվելու համար։ Ուսուցումն իրականացվելու է լսողական վարժությունների և խաղերի միջոցով, որոնք կօգնեն սովորել առօրյայում օգտագործվող բառեր` https://www.surfacelanguages.com/