🔥 Burn Fat Fast. Discover How! 💪

Ծանոթ իրավիճակ. դու երաժշտություն ես լսում կամ հեռուստացո | AmeriaStudent

Ծանոթ իրավիճակ.
դու երաժշտություն ես լսում կամ հեռուստացույց ես դիտում ու ընթացքում դաս ես սովորում կամ գիրք կարդում:

Ի՞նչ են անում ծնողները: «Բա էս աղմուկի տակ դա՞ս կսովորեն, դու ո՞նց ես հասկանում կարդացածդ»: Մի՛ նեղվիր:
Բրիտանացի գիտնականները պարզել են, որ երաժշտությունն օգնում է կենտրոնանալ, զարգացնել ստեղծագործական միտքը, ազատվել սթրեսից: Նրանք պնդում են, որ այս հարցում լավ օգնում է դասականը:

Կա այսպես կոչված «Մոցարտի էֆեկտ»: Մի շարք ուսումնասիրություններ ցույց են տվել, որ Մոցարտի երաժշտությունը հենց այն է, ինչը կօգնի քեզ զարգացնել ինտելեկտդ, բարելավել կրեատիվ մտածողությունդ և զարգացնել առանց այն էլ քո փայլուն մտավոր ունակությունները:

Ահա դասական երաժշտություն լսելու օգուտը.
Բարելավում է քննական արդյունքները
Կրճատում է սովորելու ժամանակը
Բարձրացնում է կրեատիվության մակարդակը
Բարձրացնում է IQ-ն
Ինտեգրում է ուղեղի երկու կիսագնդերի աշխատանքը

Արի՛ Մոցարտ լսենք ու վերևում գրվածը փորձարկենք