Get Mystery Box with random crypto!

Կա հիշողության երեք տեսակ. տեսողական, լսողական և շարժողական: Օ | AmeriaStudent

Կա հիշողության երեք տեսակ. տեսողական, լսողական և շարժողական: Օրինակ` երբ դու գրի ես առնում օտար լեզվի բառերը, օգնության է գալիս շարժողական հիշողությունը և օգնում է քեզ հիշել դրանք: Հոգեբանները խորհուրդ են տալիս զարգացնել հիշողության բոլոր տեսակները։ Օրինակ, երբ տեքստն ընթերցում ես բարձրաձայն, դա ազդում է ոչ միայն տեսողական, այլև լսողական հիշողության զարգացման վրա։

Նեյրոնիկա․ սովորական դարձած երևույթները կատարում ենք նորովի
Ուղեղն ավելի լավ է հիշում տեղեկատվությունը, երբ պարբերաբար դուրս ես հանում դրանք «հարմարավետության գոտուց»։ Օրինակ` աշխատանքի գնալու համար ընտրի՛ր նոր ճանապարհ, սպասքի պարագաներից օգտվի՛ր ձախ ձեռքով, իսկ ձախլիկ լինելու դեպքում՝ աջով։ Այսպիսի գործողությունները ստիպում են ուղեղին ավելի ճկուն լինել, ուղեղի ներսում ստեղծում են նոր կապեր, ինչի շնորհիվ բարելավվում է հիշողությունը։

Կիրառի՛ր նեյրոպլաստիկայի սկզբունքները
20-րդ դարում գիտնականները հերքեցին այն միտքը, որ մահացած նյարդերը չեն վերականգնվում։ Նրանք ապացուցեցին, որ ուղեղի նեյրոնների միջև նոր կապեր են առաջանում մարդու ողջ կյանքի ընթացքում, ինչը նշանակում է, որ ուղեղը պահպանում է ինֆորմացիան հիշելու կարողությունը։ Տարիքի հետ հիշողությունը զիջում է իր դիրքերը ոչ թե նյարդային բջիջների կորուստի պատճառով, այլ այն պատճառով, որ բջիջների այն մասերը, որոնք իմպուլսներ են փոխանցում նեյրոնների միջև, սպառվում են: Դա պայմանավորված է մարդու կողմից նոր գործունեությամբ չզբաղվելու, մշտապես հարմարավետության գոտում գտնվելու հետ։
Այդ իսկ պատճառով շատ կարևոր է նոր հոբբիով զբաղվելը, օտար լեզուներ սովորելը, ճանապարհորդելը, այն ամենը, ինչը կստիպի ուղեղին դուրս գալ «քնի ռեժիմից» և զբաղվել ակտիվ գործունեությամբ։

Մտքում հաշվարկնե՛ր արա
Մտքում պարզ թվաբանական հաշվարկներ անելու կարևորության մասին խոսում է ճապոնացի գիտնական Ռյուտա Կավաշիման։
Ցանկալի է մտքում պարբերաբար ոչ բարդ հաշվարկներ անել ՝ գումարում, հանում, բաժանում։ Ի դեպ, բարդ խնդիրներ հնարելու կարիք չկա ։ Կարող ես ճանապարհին քեզ հանդիպած մեքենաների համարներով մաթեմատիկական գործողություններ կատարել։ Կարևորը պարբերականությունն է։ Մի ուրիշ վարժություն էլ։ Գնումների գնալիս շատերս գրի ենք առնում անհրաժեշտ ապրանքները։ Կարող ես պարզապես հիշել դրանք և մինչև դրամարկղին մոտենալը չնայել ցուցակին։

Մարզվեցի՞ր: Դե պատմիˊր` ինչի մասին էր մեր նյութը