🔥 Burn Fat Fast. Discover How! 💪

...Վա՛ռ, կարմի՛ր հագիր, դո՛ւ հայ-ժողովուրդ, Եվ սուրդ շարժե՛, ք | Ejmiatsin-lib-net

...Վա՛ռ, կարմի՛ր հագիր, դո՛ւ հայ-ժողովուրդ,
Եվ սուրդ շարժե՛, քեզ ճանապարհ բաց.
Այս աշխարհի մեջ սուրն է միշտ կտրող –
Կտրի՛ր ու տիրի՛ր – անհա՛ղթ, հզո՛ր կաց:
Եվ ոտքդ ամո՛ւր դու խփի՛ր երկրին,
Հողիդ ու տանդ տերը դուն եղի՛ր,
Է˜յ, դո՛ւ արևի ճամփորդ վաղեմի,
Սրով, գոտեպինդ և առաջ քայլի՛ր.
Անհողդողդ գնա՛ դեպի լույսն – արև,
Եվ ազգերն ամեն, հարգանքի նշան,
Հետ-հետ գնալով և տալով բարև
Ազա՛տ, անարգե՛լ քեզ ճամփա կտան…

#Ավետիք_Իսահակյան