Get Mystery Box with random crypto!

Մատաղիսի զորամասի նախկին հրամանատար Սեւակ Աբրահամյանի նկատմամբ | Infocom

Մատաղիսի զորամասի նախկին հրամանատար Սեւակ Աբրահամյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի։ Դատարանն այսօր մերժեց նրա պաշտպանի միջնորդությունը՝ միաժամանակ 3 ամսով երկարաձգելով Աբրահամյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը․
«Ես կալանավայրում մնալու պրոբլեմ չունեմ, ինչ խցիկում հիմա մնում եմ, ավելի սիրուն է կահավորած, քան իմ անձնական սենյակը, ուր անցկացնում էի 25 տարի ծառայությունից հետո, ընդհանրապես, ես հիմա ավելի ապահով եմ, քան իմ մայրը, որ Արցախում շրջափակման մեջ է, հարցը էդ չէ, հարցն էն է՝ ես ձգելո՞ւ եմ մինչեւ ձեր դատավարության վերջը թե՞ չէ, մարդիկ իմանալո՞ւ են իրականությունը թե՞ չէ, դա ես կասկածում եմ, իմ առողջությունը թույլ չի տալիս»,– ասաց գնդապետը։
Կարդալ ավելին