Get Mystery Box with random crypto!

Ապրիլի 23-ին և 24-ին կսահմանափակվի երթևեկությունը Երևանի մի շա | Infocom

Ապրիլի 23-ին և 24-ին կսահմանափակվի երթևեկությունը Երևանի մի շարք փողոցներում։

Ապրիլի 23-ին՝ ժամը 19:15-ից, մասնակի կարգելվի երթևեկությունը Հանրապետության հրապարակում, Ամիրյան փողոցում, Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներում և Կիևյան փողոցում։
Ապրիլի 24-ին՝ ժամը 06:00-ից, կարգելվի երթևեկությունը Լենինգրադյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի ուղղությամբ, Իսակովի և Աթենքի փողոցների խաչմերուկից Աթենքի փողոց ուղղությամբ, Հրազդանի կիրճի Երևանի ՀԷԿ-ի հարակից կամրջից Իսակովի պողոտա ուղղությամբ, Վերֆելի փողոցը՝ դեպի Բրազիլիայի հրապարակ ուղղությամբ։
Նույն օրը՝ ժամը 08:30-11:00-ն, պետական արարողական միջոցառման մասնակիցների անվտանգությունը ապահովելու նպատակով փակ է լինելու մուտքը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ [ՀՀ ՆԳՆ ոստիկանություն]