🔥 Burn Fat Fast. Discover How! 💪

Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում, պատասխանելով «Հայաստան» խմբ․ պատգամավո | Infocom

Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում, պատասխանելով «Հայաստան» խմբ․ պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին՝ թե ինչ են քննարկում վաշինգտոնյան բանակցությունների ընթացքում, ասաց․
«Այո՛, սեղանին կա փաստաթուղթ և այն փաստաթուղթն է, որին ես տիկին Խամոյանին առաջարկել եմ գալ ու ծանոթանալ, սակայն նա չցանկացավ․․․Այդ փաստաթղթի մեջ ոչ մի նորություն չեք գտնի, որովհետև այս փաստաթղթի մասին ասել եմ հրապարակային այս ամբիոնից»։

Փաշինյանը նաև ներկայացրեց, թե ինչ հանձնարարականներ է տվել Վաշինգտոնում բանակցող իր թիմին։
«Հաշվի առնելով, թե որքան մեծ ճնշման տակ են նրանք՝ ես ասել եմ, որ այն թուղթը, որի շուրջ բանակցում եք, հիշեք՝ ես եմ ստորագրելու։ Բանակցեք ազատ՝ մեր քաղաքական ուղեգծի և մեր հրապարակային արտահայտված կարծիքների շրջանակներում։ Իհարկե, այստեղ էլ թակարդ կա, քանի որ բանակցություններում միշտ էլ կարող է նոր առաջարկ ի հայտ գալ։ Բանակցային գործընթացը կենդանի պրոցես է։ Ընթացքում կարող են նոր գաղափարներ ծնվել, որոնք նախկինում մեր մտքով չէին անցել»։