Get Mystery Box with random crypto!

Վաշինգտոնում կայացել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների ու ԱՄՆ ն | Infocom

Վաշինգտոնում կայացել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների ու ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի եռակողմ հանդիպումը:
Արարատ Միրզոյանը նշել է, որ ԼՂ նկատմամբ Արդբեջանի շարունակական ագրեսիվ քաղաքականությունը, ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիան չեն նպաստում տարածաշրջանում կայունության հաստատման ջանքերին:
Ընդգծվել է, որ համապարփակ կարգավորման և տարածաշրջանում երկարատև կայունության հաստատման համար առանցքային են զորքերի հետքաշումը, Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա երկու երկրների միջև սահմանազատումը, ինչպես նաև ԼՂ ժողովրդի իրավունքների ու անվտանգության խնդիրների հասցեագրումը՝ միջազգայնորեն երաշխավորված երկխոսության մեխանիզմի շրջանակներում: [ՀՀ ԱԳՆ]