🔥 Burn Fat Fast. Discover How! 💪

«Ճիշտ եք նկատել, որ Ադրբեջանի նախագահը հրապարակավ չի ասել, որ | Infocom

«Ճիշտ եք նկատել, որ Ադրբեջանի նախագահը հրապարակավ չի ասել, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը 29․8 հազար քկմ տարածքով»․ Արարատ Միրզոյան

Հայաստանի դեպքում 29․8 հազար ք․ կմ-ը, Ադրբեջանի դեպքում 86․6 հազարը, սրանք քաղաքական հայտարարություններ են։ Սրանք այն մասին են, որ Հայաստանը չունի տարածքային պահանջ Ադրբեջանից, և Ադրբեջանը չունի տարածքային պահանջ ՀՀ-ից։ Ես չեմ կարծում, թե դուք կարծում եք, որ մենք սա պետք է ներառենք ապագա հարաբերությունների հաստատման պայմանագրում կամ այլ իրավական փաստաթղթում։
Շառլ Միշելի այն հայտարարությունից հետո, որտեղ նշվում է, որ երկրները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այդ թվերով, Ադրբեջանի կողմից որևէ հրապարակային կամ չհրապարակային հերքում չի եղել։ Հուսամ, որ Ադրբեջանի բարձրագույն իշխանությունը հենց այդ բառերով առաջիկայում հանդես կգա ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչմամբ։ |aravot.am|