🔥 Burn Fat Fast. Discover How! 💪

Ինձ չեն համոզել, ես իմ կամքով եմ նստել մեքենան, առևանգումը մեք | Infocom

Ինձ չեն համոզել, ես իմ կամքով եմ նստել մեքենան, առևանգումը մեքենան նստելուն չէր վերաբերում։ Առևանգումը սկսվեց այն պահից, երբ ես ցանկացա մեքենայից իջնել, բայց տիկին Գայանեն թույլ չտվեց։ Տիկին Գայանեն ինձ նախօրոք չէր ասել, որ «Եռաբլուր» ենք գնալու։
Ես նրան շատ հարգալից ասացի, որ այսքան ժամանակ ով փորձել կապվել ինձ հետ, կապվել է, ով ցանկացել է հանդիպել, հանդիպել է, սակայն հիմա իմ կամքին անկախ ինչո՞ւ եք ինձ տանում «Եռաբլուր»։ Ես հիմա չեմ ուզում Ձեզ հետ գալ «Եռաբլուր», որովհետև Դուք առանց իմ կամքը հաշվի առնելու ասում եք գնում ենք այստեղ։ [Աշոտ Փաշինյանը՝ լրագրողների հետ զրույցում իր առևանգման գործով նախնական դատալսումներից առաջ] |news.am|