Get Mystery Box with random crypto!

Վարուժան Ավետիսյանի որդու՝ Դավիթ Ավետիսյանի նկատմամաբ հանրային | Infocom

Վարուժան Ավետիսյանի որդու՝ Դավիթ Ավետիսյանի նկատմամաբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Այս մասին հայտնել է փաստաբան Արայիկ Պապիկյանը։

Նշենք, որ Դավիթ Ավետիսյանին խուլիագանության մեղադրանք է առաջադրվել։ Նա ձերբակալվածների պահման վայրից ազատ է արձակվել այսօր առավոտյան։
Հիշեցնենք՝ հուլիսի 3-ին Վարուժան Ավետիսյանի դուստրը՝ Անի Ավետիսյանը, գրել էր. «Ականատեսի խոսքով եղբայրս մոտեցել է վարչապետ կոչեցյալին և վերջինիս տիկնոջը (Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին՝ խմբ․)՝ իր բողոքի ձայնը բարձրացնելու նպատակով: Այնուհետև եղբորս քաշքշել են և բռնի ուժով բերման ենթարկել ու տարել անհայտ ուղղությամբ»: Իսկ ավելի ուշ փաստաբան Արայիկ Պապիկյան հայտնել էր, որ ՔԿ-ն «դավաճան» և «վիժվածք» արտահայտությունները որակել է որպես հայհոյանքներ՝ խուլիգանության դրսևորում։ |aravot.am|