Get Mystery Box with random crypto!

Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Իրանի արտգործնախարար Հուսեյն Ամիր | Infocom

Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Իրանի արտգործնախարար Հուսեյն Ամիր Աբդոլլահիանին, որը Բաքվում է՝ «Չմիավորված պետությունների շարժման» հավաքին մասնակցելու նպատակով։
Աբդոլահիանն Ալիևին վստահեցրել է, որ Իրանի իրավապահները «լուրջ հետաքննություն են իրականացնում Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան հարձակման» գործով։ Նա հույս է հայտնել, որ դեսպանատան գործունեությունը մոտ ապագայում կվերսկսվի։ Հայտնում է ադրբեջանական կողմը՝ նշելով՝ «մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Արևելյան Զանգեզուրի տնտեսական կապի ուղիների ստեղծման հեռանկարների շուրջ»։

Ալիևն ընդունել է նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին։ Քննարկվել են նաև տարածաշրջանային հարցեր։ Մասնավորապես, Ալիևը ներկայացրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ ուղղված Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգության ապահովմանը։