Get Mystery Box with random crypto!

Հայկական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց | Infocom

Հայկական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։

«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ Լաչինի միջանցքով անարգել տրանսպորտային կապի ապահովման հարցեր։ Ընդգծվել է 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև պայմանավորվածությունների ամբողջ փաթեթի հետևողական իրականացման հիմնարար նշանակությունը։

Ռուսաստանի նախագահը հաստատել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու գործնական աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական հաշտության պայմանագրի զարգացման գործում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներով»։