Get Mystery Box with random crypto!

ՌԴ ԱԳՆ-ն հայտնում է՝ վաղը Մոսկվայում տեղի կունենան եռակողմ և ա | Infocom

ՌԴ ԱԳՆ-ն հայտնում է՝ վաղը Մոսկվայում տեղի կունենան եռակողմ և առանձին երկկողմ բանակցություններ Լավրովի և Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև։

«Արտգործնախարարությունների ղեկավարները կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի դեէսկալացիայի ուղիները:
Հատուկ ուշադրություն կդարձվի Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը, ինչին Ռուսաստանը պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել:
Նախարարները կքննարկեն նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման այլ առանցքային հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումը, հասարակության և փորձագետների շփումները և խորհրդարանականների միջև երկխոսության մեկնարկը», - նշել է ՌԴ ԱԳՆ-ն։