Get Mystery Box with random crypto!

«Արդեն հայտարարել են, որ Ղարաբաղը Ադրբեջան է, իսկ հիմա պետք է | Infocom

«Արդեն հայտարարել են, որ Ղարաբաղը Ադրբեջան է, իսկ հիմա պետք է անեն երկրորդը՝ ստորագրեն»․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել China Media Group-ին, որտեղ, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է Ադրբեջանը վերաբերվում խաղաղության պայմանագրին, երբ և ինչպես կարող է այն ակնկալվել, ասել է, թե «դրան կարելի է հասնել մոտ ապագայում»։ 

Անդրադառնալով արցախահայերի թեմային՝ Ալիևը նշել է, թե ինչպես արդեն հայտարարել են, նրանց իրավունքները և անվտանգությունը «պատշաճ կերպով պաշտպանվելու են». «Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում ապրող հայերը կունենան նույն իրավունքներն ու անվտանգության երաշխիքները, ինչ Ադրբեջանի ցանկացած այլ քաղաքացի։ Կարծում եմ, որ դա լիովին համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին, և, իմ կարծիքով, Ադրբեջանի այս դիրքորոշումը գնահատվում է միջազգային հանրության կողմից»։