🔥 Burn Fat Fast. Discover How! 💪

#Վերջնաժամկետը մայիսի 26!!! Կարեն Վարդանյանի անվան նորաստեղծ | Opportunities with Artak

#Վերջնաժամկետը մայիսի 26!!!

Կարեն Վարդանյանի անվան նորաստեղծ հիմնադրամը կազմակերպում է առաջին ԱԹՍ #մրցույթը:

«Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամը», ՀՀ արտակարգ իրավիճակների
նախարարությունը (ԱԻՆ), ՀՀ բարձր տեխնոլոգիական նախարարությունը, Հայաստանի ամերիկյան
համալսարանը (ՀԱՀ) և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) 2021թ․ սեպտեմբերի ամսին համատեղ կազմակերպում են «Կարեն Վարդանյանի անվան առաջին ԱԹՍ մրցույթը»:
Մրցույթի նպատակն է փրկարարական միջոցառումների արդյունավետության բարձրացման համար արտակարգ իրավիճակներում մասնակից թիմերի կողմից անօդաչու թռչող սարքերի միջոցով առաջարկել լուծումներ։
Մրցույթը իրականացվելու է երեք մակարդակի անվանակարգերում՝ դպրոցահասակներ, սիրողական
խմբեր ու սկսնակ ընկերություններ և մասնագիտացած ընկերություններ։
Մրցույթի ընթացքում առաջադրվող խնդիրներն են՝
1) Կրակի օջախի հայտնաբերում
2) Տուժածի հայտնաբերում և գոյատևման փաթեթի առաքում
3) Հեղուկ նյութերի սփռում։

Մանրամասները` https://opportunitieswithartak.wordpress.com/2021/05/06/աթս-մրցույթ/