Get Mystery Box with random crypto!

#Վերջնաժամկետը` հունիսի 16!!! «Միջազգային հարաբերություններ և | Opportunities with Artak

#Վերջնաժամկետը` հունիսի 16!!!

«Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2021-22թ. անվճար #դասընթաց!!!

ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցը (Հայաստանի դիվանագիտական դպրոց) հայտարարում է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2021-22թ. դասընթացի մասնակցության մրցույթ:

Դասավանդման լեզուներն են հայերենը և անգլերենը: Նշված լեզուների, ինչպես նաև դիմորդի ընտրությամբ ևս մեկ օտար լեզվի գերազանց իմացությունը պարտադիր է:

Դասերը վարում են ՀՀ ԱԳՆ բարձրաստիճան դիվանագետներ և արտերկրի առաջատար բուհերից հրավիրված բարձրակարգ դասախոսներ:

Դասընթացը կմեկնարկի 2021թ. սեպտեմբերին և կավարտվի 2022թ. հուլիսին: Ուսումն անվճար է:

Մանրամասները`
http://diplomaticschool.am/hy/admission/