Get Mystery Box with random crypto!

«Solve Challenge» միջազգային ամենամյա նորարարական #մրցույթ!!! | Opportunities with Artak

«Solve Challenge» միջազգային ամենամյա նորարարական #մրցույթ!!!#Վերջնաժամկետը հունիսի 16!!!

«Solve Challenge» միջազգային ամենամյա նորարարական #մրցույթ!!!

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի եւ գործընկերների կողմից ստեղծված Solve ցանցը փնտրում է համաշխարհային հիմնախնդիրների լուծմանը առնչվող լուծումներ։ Այդ իսկ պատճառով իրականացնում է Solve Challenge ամենամյա նորարական մրցույթը։ Եզրափակիչ փուլ անցած առաջարկների հեղինակները հնարավորություն կստանան դրանք ներկայացնել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շաբաթվա ընթացքում։ Թիմերը կմիավորվեն Solver-ի փորձագետների, աշխատակիցների, ֆինանսավորողների հետ, կզարգացնեն իրենց առաջարկները, կստանան խորհրդատվություն ու ռազմավարական խորհուրդներ եւ ստանալ աջակցություն դրանց իրականացման համար։ Մրցույթի մրցանակային ընդհանուր բյուջեն այս տարի կազմում է շուրջ 40 մլն դոլլար։

Կարող են մասնակցել ցանկացած երկրից, 13 տարեկանը լրացած անձինք։ Հայտերը կարող է ներկայացվել եւ անհատական, եւ խմբային ձեւաչափով։ Անցած տարիների մասնակիցները նույնպես կարող են դիմել մրցույթին։

Մանրամասները https://solve.mit.edu/challenges/,
Օնլայն հայտադիմումը https://solve.mit.edu/login ։