Get Mystery Box with random crypto!

Երիտասարդ ձեռներեցների համար բիզնես #ծրագիր!!! «Ջինիշյան» հիշ | Opportunities with Artak

Երիտասարդ ձեռներեցների համար բիզնես #ծրագիր!!!

«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը ՀՀ Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Սյունիքի, ՎայոցՁորի և Կոտայքի մարզերում բնակվող 18-35 տարեկան պոտենցիալ, սկսնակ և գործող ձեռներեցներին ընձեռում է բիզնես սկսելու կամ զարգացնելու բացառիկ հնարավորություն: Հիմնադրամը նպատակ ունի նպաստելու ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը երիտասարդների շրջանում և նոր աշխատատեղերի ստեղծմանը վերոհիշյալ մարզերում:
Ծրագիրն ուղղված է բոլոր այն երիտասարդներին, որոնք ունեն.
ցանկություն սկսելու իրենց սեփական բիզնեսը,
- նոր սկսած բիզնես (մինչև 1 տարի գործունեությամբ) և պայքարում են այն կայացնելու համար,
- գործող բիզնես (մինչև 4 տարի գործունեությամբ) և ցանկանում են այն առավել ընդլայնել և զարգացնել:

Մանրամասները` https://opportunitieswithartak.wordpress.com/2021/05/10/երիտասարդ-ձեռներեցների-համար-բիզնես/