Get Mystery Box with random crypto!

Վերջնաժամկետը` հունիսի 15!!! ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից | Opportunities with Artak

Վերջնաժամկետը` հունիսի 15!!!

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից #կրթաթոշակ` մուլտիմեդիա լրագրության և մեդիա կառավարման մագիստրոսական ծրագրով Վրաստանի հանրային կապերի ինստիտուտում ուսանելու համար!!!

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտնում է, որ ՀՀ քաղաքացիները կարող են մուլտիմեդիա լրագրության և մեդիա կառավարման մագիստրոսական ծրագրով ուսանել Վրաստանի հանրային կապերի ինստիտուտում։

Սա ԱՄՆ պետքարտուղարության ֆինանսավորմամբ իրականացվող «Ժուռնալիստիկայի և մեդիա կառավարման կովկասյան դպրոց» ծրագիրն է։ Այստեղ դասավանդում են դասախոսներ Վրաստանից, Միացյալ Նահանգներից և Եվրամիության երկրներից։
Ծրագրի նպատակը Կովկասի զարգացող ժողովրդավարական հասարակարգերում լրատվամիջոցների ամրապնդումն է։

Մանրամասները` https://www.usa.am/announce/gipa.zip
Օնլայն հայտադիմումը` https://www.usa.am/forms/site/view?id=8d12260cca8b1bdec407d88099ebc419