Get Mystery Box with random crypto!

#Վերջնաժամկետը` մայիսի 26!!! ESC #կամավորության հնարավորությո | Opportunities with Artak

#Վերջնաժամկետը` մայիսի 26!!!

ESC #կամավորության հնարավորություն պատմամշակութային Տրանսիլվանիայում (Ռումինիա)!!!

Վայրը՝ Տարգու Սեքուիես` Կեզդի քաղաք (Տրանսիլվանիա, Ռումինիա )։
Հայաստանից ուղարկող կազմակերպությունը` United Youth ՀԿ։

Մասնակիցները՝ 18-30 տարեկան կամավորական աշխատանքով ոգեշնչված, անգլերենով հաղորդակցվել կարողացող երիտասարդներ (ծրագիրը երկու կամավորների համար է) .

Ժամկետը՝ 1) 2021թ․հուլիսի 2_ից - 2022թ․ մարտի 29_ը (9 ամիս)
2) 2021թ․ օգոստոսի 1_ից - 2022թ․ հուլիսի 28_ը (1 տարի)

Ֆինանսավորումը՝ ծրագրի մասնակցության ծախսերը փոխհատուցվում է։

Կամավորական ծրագրի բնույթը՝ օգնել կազմակերպությանն իրականացնել սպորտային միջոցառումներ, երիտասարդների հետ ոչ ֆորմալ կրթության մեթոդներով իրականացվող դասընթացներ։

Բոլոր ցանկացողները կարող են մինչև ս.թ. մայիսի 26-ը ուղարկել իրենց ինքնակենսագրականները (CV) և մոտիվացնող նամակները (motivation letter) unitedyoutharm@gmail.com էլ.փոստի հասցեին: Մանրամասն տեղեկության համար կարող եք զանգահարել 099 183116։