Get Mystery Box with random crypto!

Վերջնաժամկետը մայիսի 19!!! Կանանց առաջնորդության օնլայն #դպրո | Opportunities with Artak

Վերջնաժամկետը մայիսի 19!!!

Կանանց առաջնորդության օնլայն #դպրոց!!!

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Կանայք և երիտասարդները նորարար տեղական զարգացման գործընթացներում» ծրագրի թիմը 2021 թվականի մայիսի 25-28 և հունիսի 8-11 –ը կազմակերպում է կանանց առաջնորդության առցանց դպրոց բոլոր խոշորացած համայնքների կին ավագանու անդամների և համայնքապետարաններում միջին և բարձր պաշտոններ զբաղեցնող կանանց համար։

Առցանց դպրոցի նպատակն է ամրապնդել տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրված և աշխատող կանանց առաջնորդության ներուժը և զարգացնել համայնքային կին առաջնորդների կարողությունները համայնքային պլանավորման և կառավարման գործում:

Դասընթացի հիմնական թեմաներն են՝
- Արդյունավետ և մասնակցային համայնքային զարգացում:
-Կանանց առաջնորդությունը և ՏԻՄ-ը։
-Քաղաքացիների ներգրավվածությունը ՏԻՄ-ում։
-Ծրագրի պլանավորում և զարգացում։

Առաջնորդության դպրոցի ավարտին տեղական ինքնակառավարման մարմիններում ներգրավված կանանց հնարավորություն կտրվի մասնակցել փոքր դրամաշնորhների մրցույթի:

Օնլայն հայտադիմումը https://forms.gle/1TWruFMoDH2nis2B9։