Get Mystery Box with random crypto!

#Վերջնաժամկետը երկարաձգվել է մինչեւ մայիսի 15!! WEASA 2021 օն | Opportunities with Artak

#Վերջնաժամկետը երկարաձգվել է մինչեւ մայիսի 15!!

WEASA 2021 օնլայն #ամառային_դպրոց Լեհաստանում հուլիսի 12-21!!!


Euro-Atlantic Summer Academy ամառային դպրոցի այս տարվա թեմաներն են « Whose technology? Whose interests? Power and influence in the digital age».

WEASA - ը ԱլԳ , Արեւմտյան Բալկանների երկրներից եւ Լեհաստանից փորձագետների, ՔՀԿ, մեդիա ներկայացուցիչների, քաղաքագետների, վերլուծաբանների համար երկշաբաթյա միջոցառում է։ «Համավարակային » սահմանափակումներից ելնելով այս տարի ակադեմիան կանցկացվի օնլայն ձեւաչափով ։
WEASA 2021-ը կքննարկի մի շարք թեմաներ, որոնց թվում 5G, անվտանգություն ; գեոքաղաքականություն, բարձր տեխնոլոգիաներ ; ֆինանսական համակարգ, կրիպտոարժույթներ, ցանցերում սոցիալական շարժումները, ծայրահեղականացում, լրագրողական հետաքննություններ, «համավարակային» ապատեղեկատվության, բաց աղբյուրների միջոցով ուսումնասիրություններ, թվային անվտանգություն եւ այլն։


Կարող են դիմել եվրոպական ինտեգրացիայի, պետության փոփոխման գործընթացների, տրանսվերլուծական համագործակցության, թվային տնտեսության եւ կիբեռանվտանգության թեմաներով հետաքրքրված, Արեւելյան Գործընկերության երկրներից տարբեր ոլորտներում աշխատող մասնագետներ (հասարակական, գիտական, ԶԼՄ-ներ), քաղաքական վերլուծաբաներ, փորձագետներ, լրագրողներ, ձեռներեցներ, մեդիա ներկայացուցիչներ։

Առկա հարցերը կարող եք ուղղել contact@weasa.org էլ հասցեին։

Դպրոցը կազմակերպվում է Եվրոպայի Քոլեջի Նատոլինի կամպուսի, ԱՄՆ-ի Գերման Մարշալ եւ Լեհա-ամերիկյան ազատության հիմնադրամների համագործակցությամբ։

Մանրամասները`
https://www.weasa.org/2021/04/08/recruitment-open-for-weasa-2021-apply-now/