Get Mystery Box with random crypto!

Ակադեմիական կրթաթոշակները ըստ տրամադրող կողմի լինում է երեք տե | Opportunities with Artak

Ակադեմիական կրթաթոշակները ըստ տրամադրող կողմի լինում է երեք տեսակ
-Ընդունված ԲՈՒՀ-ի կողմից կրթաթոշակներ, զեղչեր օրինակ ուսման վճարի մասնակի, կամ ամբողջական փոխհատուցում, կեցության համար ամսական հոնորար, անվճար կեցություն կամպուսում եւ այլն,
-Կառավարության, պետական մարմինների կողմից կրթաթոշակները տրամադրվում են երկրների կառավարության, նախարարությունների, առանձին նահանգների, համայնքների ղեկավարության կողմից; երբեմն պատվիրակվում դեսպանատների միջոցով։ Հիմնականում այդպիսի կրթաթոշակները ներգրավում են երկրի բոլոր պետական , կամ շրջանային, նահանգային ԲՈՒՀ-երը,
-Մասնավոր եւ ոչ կոմերցիոն կազմակերպությունների, խմբերի, անհատ բարերարների կողմից կրթաթոշակները առաջարկվում են տարբեր հիմնադրամների , բարեգործների, բիզնես կոմպանիաների կողմից։ Պայմանները, թիրախ խումբը լինում են տարբեր ելնելով կազմակերպության գործունեության վայրերից, ոլորտից, արժեքներից եւ այլն ,

Եկեք այժմ ծանոթանանք տրամադրվող կրթաթոշակների մի քանի տեսակների եւ ենթակատեգորիաների
-Merit-based scholarships — ակադեմիական կրթաթոշակները տրամադրվում են հիմնվելով ուսանողի ակադեմիական առաջադիմության վրա ( համալսարանը կարող է ինքնուրույն գտնել լավագույններին ու շնորհել այս տեսակի կրթաթոշակ);
-Need-based scholarships —սոցիալական կրթաթոշակը առաջարկվում է բարդ ֆինանսական վիճակում հայտնված ուսանողներին/ խմբերին (իրավիճակը անհրաժեշտ է լինում ներկայացնել փաստաթղթերով օրինակ բանկային , հարկային հաշվետվություն եւ այլն);
-Specific scholarships — այն կրթաթոշակներն են, որոնք տրամադրվում են առանձին/ հատուկ խմբերի մարդկանց համար , կամ առանձին ծրագրերով/ մասնագիտություններով ուսանելու համար։
-Excellence scholarship- գերազանցության կրթաթոշակը առաջարկվում է ակադեմիական բարձր առաջադիմությամբ ուսանողներին,
- Զեղչեր եւ առավելություններ այս ավելի շատ ոչ թե ֆինանսական աջակցություն, այլ ԲՈՒՀ-ի հետ համագործակից կազմակերպություններից, կոմպանիաներից, կամ իշխանությունների կողմից սահմանված արտոնությամբ որոշակի ծառայություններից որպես ուսանող օգտվելը օրինակ մետրոյի, տրանսպորտի անվճար տոմս եւ այլն։

Նյութը ամբողջությամբ https://opportunitieswithartak.wordpress.com/2021/05/25/ակադեմիական-կրթաթոշակների-տեսակներն/