Get Mystery Box with random crypto!

Վերջնաժամկետը հոկտեմբերի 26!!! «Թվային փոխակերպում կապ վաղվա | Opportunities with Artak

Վերջնաժամկետը հոկտեմբերի 26!!!

«Թվային փոխակերպում կապ վաղվա հետ» #միջոցառում Երեւանում հոկտեմբերի 28-ին; ժամը 09.30-ին!!!

Հոկտեմբերի 28-ին տեղի կունենա «Թվային փոխակերպում կապ վաղվա հետ» միջոցառումը, որը կազմակերպվում է Միջազգային հեռահաղորդակցության Միության, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հայաստանի օպերատորների միության կողմից:

Ինֆորմացիոն դարաշրջանում տեղեկատվությունը դարձել է թանկարժեք ռեսուրսներից մեկը: Թվային փոխակերպումը գտնվում է թե՛ պետությունների, թե՛ մեծ ու փոքր ընկերությունների օրակարգի առաջնահերթ դիրքերում: Մրցունակ լինելու համար անհրաժեշտ է դեմ առ դեմ կանգնել արդի մարտահրավերներին և դառնալ ավելի ճկուն ու արագաշարժ։

Այդ օրը միասին կբացահայտենք թվային փոխակերպման էությունն ու աշխարհը գրաված թրենդները, միասին կհասկանանք՝ ինչ է նշանակում փոխակերպումը աշխարհում և Հայաստանի համար:

Միջոցառումը բաղկացած է երկու մասից
Առաջին մասը հագեցած կլինի հետաքրքիր ելույթներով և պանելային քննարկումներով, որի ընթացքում կհասկանանք թվային փոխակերպման էությունը անձի, պետության և գլոբալ առումով: Կներկայացվեն էլ. Կառավարման, խելացի քաղաքների և խելացի ենթակառուցվածքների լուծումներ, ինչպես նաև կներկայացվի թվային գիտելիքի զարգացման և լայնաշերտ ինտերնետի հասանելիության ապահովման կարևորությունը:
Միջոցառման ընթացքում կներկայացվի Հեռահաղորդակցության ոլորտում վերջերս անցկացված թվային գիտելիքների և կարողությունների վերաբերյալ հետազոտության արդյունքները:

Վայրը՝ Holiday Inn հյուրանոց
Սկիզբը՝ ժամը 9:30
Գրանցման հղումը՝ https://bit.ly/3BWcZcG