Get Mystery Box with random crypto!

Վերջնաժամկետը նոյեմբերի 15!!! Երևան համայնքի լավագույն կամավո | Opportunities with Artak

Վերջնաժամկետը նոյեմբերի 15!!!

Երևան համայնքի լավագույն կամավորների պարգևատրման միջոցառմանը մասնակցության հրավեր!!!

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժինը 2021թ. դեկտեմբերի 5-ին Կամավորների միջազգային օրվա կապակցությամբ՝ Երևան համայնքի լավագույն կամավորների պարգևատրման միջոցառմանը (այսուհետ՝ Միջոցառում) մասնակցելու նպատակով, ընդունում է Երևան քաղաքում գործող հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների, ԲՈՒՀ-երի և այլ կազմակերպությունների (այսուհետ՝ Կազմակերպություն) ներկայացուցիչ հանդիսացող, վերջին երեք տարիներին տարբեր ոլորտներում առավել ակտիվ կամավորական գործունեությամբ հանդես եկած երիտասարդ թեկնածուների (16-ից 35 տարեկան) հայտեր: Ներկայացված հայտերը ուսումնասիրվելու և մասնակիցների վերջնական ընտրությունը կատարվելու է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի և Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի կողմից: Յուրաքանչյուր կազմակերպությունից ակնկալվում է մեկ հայտի ներկայացում:
Միջոցառումը կազմակերպվում է Երևանում երիտասարդների շրջանում կամավորական աշխատանքի խրախուսման և համայնքում կամավորական մշակույթի խթանման նպատակով:

Մանրամասները https://www.yerevan.am/am/announcement/haytararowt-yown-304/