Get Mystery Box with random crypto!

‍DigiTec Expo -2021 ՏՏ #ցուցահանդես «Կարեն Դեմիրճյանի անվան» Մ | Opportunities with Artak

‍DigiTec Expo -2021 ՏՏ #ցուցահանդես «Կարեն Դեմիրճյանի անվան» Մարզահամերգային համալիրում` հոկտեմբերի 29-31!!!

ՏՏ ոլորտի խոշորագույն և ամենասպասված միջոցառումը՝ DigiTec Expo-ն, 1 տարվա դադարից հետո վերադառնում է։
Այս տարի ցուցահանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 29-31 «Կարեն Դեմիրճյանի անվան» Մարզահամերգային համալիրում։

ԴիջիԹեք 2021-ի շրջանակներում, բացի ցուցահանդեսից, առաջին անգամ կանցկացվի «DigiTec Summit» միջազգային համաժողովը՝ արտասահմանյան և տեղական ներկայացուցիչների մասնակցությամբ։

Համաժողովի հիմնական նպատակը պանելային քննարկումների միջոցով ներկայիս տեխնոլոգիաների դերի վերհանումն է ճգնաժամային իրավիճակում և դրանց ադապտացման մեխանիզմերի քննարկումը՝ անընդհատ փոփոխվող աշխարհի մարտահրավերներին։

ԴիջիԹեքը համախմբում և արտացոլում է Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, ձեռքբերումներն ու ապագան: Այստեղ 80,000-ից ավելի այցելուները ծանոթանում են գլոբալ տեխնոլոգիական տենդենցներին: Ավելի քան 120 տեղական և արտասահմանյան ընկերություններ ցուցադրում են իրենց նորարական լուծումները, նոր համագործակցությունների եզրեր փնտրում և պարզապես՝ կիսվում ոլորտային հաջողություններով:

Այցելուների համար մուտքն ազատ է ու անվճար։

Ցուցահանդեսի բաժիններն են՝
-Կոմպլեքս ինժեներական լուծումներ
-ՏՏ սարքավորումներ և համակարգեր
-Արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում
-Իրերի համացանց (IoT)
-Ծրագրային և վեբ լուծումներ
-Կիբեռ անվտանգություն
-Հեռահաղորդակցության և ցանցային լուծումներ
-Բջջային տեխնոլոգիաներ և հավելվածներ
-Դիզայն և անիմացիա
-Խաղային տեխնոլոգիաներ և մուլտիմեդիա
-Ֆինանսական տեխնոլոգիաներ
-Տեխնոլոգիական լուծումներ բիզնեսի համար
-Տեխնոլոգիական կրթություն.

Կազմակերպիչ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (ԱՏՁՄ)։

#DigiTec21 #DigiTecExpo #DigiTec