Get Mystery Box with random crypto!

#Վերջնաժամկետը հունվարի 6 (2022)!!! Ծախսերի ամբողջական փոխհա | Opportunities with Artak

#Վերջնաժամկետը հունվարի 6 (2022)!!!

Ծախսերի ամբողջական փոխհատուցմամբ Global UGRAD միջազգային ուսանողական փոխանակման #ծրագիր ԱՄՆ-ում!!!

Ուսանողական փոխանակման միջազգային ծրագիրը (Global UGRAD) ԱՄՆ Պետդեպարտամենտի կրթական եւ մշակութային բաժնի ծրագրերից է։

Ծրագիրը երիտասարդ առաջնորդներին հնարավորություն է տալիս գտնվել ԱՄՆ-ում, ծանոթանալ նրա մշակույթին, կրթական համակարգին եւ կիսվել սեփական արժեքներով ու փորձով։
Ծրագիրը մեկնարկել է 2008 թ-ին եւ այս ընթացքում մասնակցել են ավելի քան 2200 ուսանող։

Ծրագիրն առաջարկում է ամբողջական փոխհատուցում եւ ներառում է`
-Աջակցություն ստանալ J-1 վիզա,
-Հայրենի քաղաքից դեպի հյուրընկալող համալսարան եւ ետադարձ ճանապարհածախսի փոխհատուցում ,
-Ուսուցման վճարը,
-Կեցության ապահովում,
-Ամսեկան կրթաթոշակ։
-Ուսումնական նյութեր։

Մանրամասները` https://exchanges.state.gov/non-us/program/global-undergraduate-exchange-program-global-ugrad/

Օնլայն հայտը` https://webportalapp.com/sp/login/ugrad_student_application_2022