Get Mystery Box with random crypto!

«Ընտրողների ուժը» ծրագրի #դասընթացներ։ Եղվարդ բնապահպանական | Opportunities with Artak

«Ընտրողների ուժը» ծրագրի #դասընթացներ։


Եղվարդ բնապահպանական ՀԿ_ն հրավիրում է մասնակցելու «Ընտրողների ուժը» ծրագրի դասընթացներին, որին կարող են մասնակցել 18-ից բարձր տարիքի #կանայք՝ Աշտարակ, Գավառ, Վանաձոր, Ջերմուկ, Նոյեմբերյան խոշորացված համայնքների բնակավայրերից։

Դասընթացները կիրականացվեն հետեւյալ ժամանակացույցով`
Ք. Աշտարակ, 16-17.11
Ք. Գավառ, 20-21.11
Ք. Վանաձոր, 23-24.11
Ք. Ջերմուկ, 28-29.11
Ք. Նոյեմբերյան, 01-02.12

«Ընտրողների ուժը» ծրագրի երկօրյա դասընթացների թեմաներն են`
➢ Ժողովրդավարություն
➢ Քաղաքացիական ակտիվության վրա հիմնված քաղաքացիական մշակույթ:
➢ Ընտրությունները `որպես ժողովրդավարության հիմնական ճանապարհ
➢ Կանայք քաղաքականության մեջ, կանայք ժողովրդավարության մեջ
➢ Ընտրական օրենսգիրք:
➢ Քվեարկության ընթացակարգեր
➢ Ընտրություններ. Թափանցիկություն եւ հաշվետվողականություն

Օնլայն հայտադիմումը՝ https://forms.gle/p9M3ZUsEKQNkbwqRA

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք զանգել «Եղվարդ» ՀԿ-ի գրասենյակ +37494221061 հեռախոսահամարով։