Get Mystery Box with random crypto!

Վերջնաժամկետը նոյեմբերի 25!!! ՔՀԿ-ների համար FUSION SHOP գաղա | Opportunities with Artak

Վերջնաժամկետը նոյեմբերի 25!!!

ՔՀԿ-ների համար FUSION SHOP գաղափարների զարգացման #դրամաշնորհային մրցույթ!!!

ՄԱԶԾ «Կանայք և երիատասարդները նորարար տեղական զարգացման գործընթացներում» ծրագիրը սկսում է դրամաշնորհային ծրագրերի նոր ձևաչափ բազմաբնակավայր (խոշորացած) համայնքների համար։
Fusion Shop մրցույթի տրամաբանությունը հետևյալն է
-ՄԱԶԾ-ն «աճուրդի» է դնում չորս գաղափար՝ հրավիրելով հասարակական կազմակերպություններին (ՀԿ) և հիմնադրամներին ներկայացնել գաղափարի զարգացումը, ծրագրի կայունությունը ապահովող իրենց լուծումը, բյուջեն և ներդրումը։
-ՄԱԶԾ-ն ընտրում է լավագույն առաջարկը «աճուրդի» դրված գաղափարի համար։

Ընտրված հասարակական կազմակերպությունները և/կամ հիմնադրամները հնարավորություն են ստանում զարգացնելու արդեն իսկ հաջողած գաղափարները և ապահովելու այդ ձևաչափերի հերթական զարգացումը և կայունությունը։

Հաղթող նախագծերը ՄԱԶԾ կողմից կստանան առավելագույնը 25․000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով ֆինանսական աջակցություն։

Մանրամասները https://cutt.ly/ITkbiWM։

Օնլայն գրանցումը https://cutt.ly/GR3JkjE:

Հնարավոր հարցերը պարզաբանելու նպատակով ծրագրային թիմը նոյեմբերի 17-ին և 19-ին, ժամը 14:00-ին կանցկացնի ուղղորդող առցանց հանդիպումներ։ Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել հետևյալ հղումով՝ https://cutt.ly/bTkgaWB։