Get Mystery Box with random crypto!

​Վերջնաժամկետը` նոյեմբերի 26!!! ESC կամավորության հնարավորութ | Opportunities with Artak

​Վերջնաժամկետը` նոյեմբերի 26!!!

ESC կամավորության հնարավորություն Wiener Neustadt-ում ( Ավստրիա)!!!

Կամավորական աշխատանքը առաջարկվում է Bibliothek im Zentrum գրադարանում։ Կամավորները պետք է օգնեն կազմակերպչական աշխատանքներում` աջակցեն ընթերցանության; քննարկումների, գրական ցուցահանդեսների ու ակումբների կազմակերպմանը; անցկացնեն էքսկուրսիաներ; օգնեն սոցիալական մեդիայում կազմակերպության էջերի թարմացմանը։

Կամավորության տեւողությունը մեկ տարի ` (սկսած 2022 թ.-ի մարտից):

Հիմնական պահանջները` 18-30 տարեկան ; անգլերենի, կամ գերմաներենի իմացություն։

Բոլոր ծախսերը փոխհատուցվում են (ըստ Էրազմուսի կանոնների):

Հետաքրքրված երիտասարդները կարող են CV եւ մոտիվացիոն նամակ ուղարկել daniela.paulischin@jugendinfo-noe.at էլ. հասցեին։


Մանրամասները` https://europa.eu/youth/solidarity/placement/28569_en