Get Mystery Box with random crypto!

Change for Change խորագրով օնլայն տեղեկատվական- փորձի փոխանակո | Opportunities with Artak

Change for Change խորագրով օնլայն տեղեկատվական- փորձի փոխանակում այսօր ժամը 16.00-ին!!!

Դու բացարձակ չես հետաքրքրվում քաղաքական գործընթացներով կամ ունես բացասական ընկալում քաղաքականության նկատմամբ: Քաղաքականությունը քեզ համար չէ?
Դու մտահոգ ես համայնքում առկա մի շարք հիմնախնդիրներով, ուղղակի չգիտես դրանք բարձրաձայնելու ուղիներն ու կարգավորման մեխանիզմները:
Իսկ ո՞վ է ասել պարտադիր պետք է զբաղվես քաղաքականությամբ, որ կարողանաս հասնել փոփոխության և քո երազած համայնքի ստեղծմանը:
Երբևէ մտածել ես այն ուղղությամբ, որ դու՝որպես անհատ ավելի ազատ ես դառնալու փոփոխության մի մասնիկը և նախաձեռնելու համայնքի հիմնախնդիրների լուծմանն ու համայնքի զարգացման ուղղված մի շարք ծրագրեր Երևան քաղաքի հենց այն վարչական շրջանում, որտեղ դու բնակվում ես:
Ուզում ես դառնալ համայնքի փոփոխության կարևոր մասնիկն ու քո ներդրումն ունենալ ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման գործում՛

Ուրեմն մասնակցիր այսօր` նոյեմբերի 20-ին ժամը 16:00 առցանց տեղեկատվական-փորձի փոխանակման հարթակին:
Հանդիպման հյուրն է լինելու Դասընթացավար, Մարտունի ինֆոտան համակարգող Տաթևիկ Հովհաննիսյանը: Նա ներկայացնելու է Հանրային կառավարման համակարգում Տեղական ինքնակառավարման դերի և բնակիչների մասնակցային ամենատարբեր մեխանիզմների ու համայնքային նախաձեռնությունների մասին:
Հանդիպման հյուրերն են լինելու նաև Ալան և Անին:

Ալան զբաղվում է կամավորությամբ։ Աշխատել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ իսկ այժմ հանդիսանում է YDC և EYP կամավոր։ Հանդիսանում է նաև CCC աշակերտ:
Անին արհեստական բանականության մասնագետ է Taland ստարտափում: Բացի դրանից, նա ունի իր կազմակերպությունը Հայաստանում, որը կոչվում է Girlopolis: Հաքաթոնների միջոցով կազմակերպությունն օգնում է աղջիկներին մուտք գործել IT և բիզնես ոլորտ: Անին այս ամռանը ներկայացրել է Հայաստանը BIYSC ծրագրում, որը տեղի էր ունենում Բարսելոնա քաղաքում: Դե իսկ նրանց փորձառությանը ավելի մանրամասն կծանոթանաք ծրագրի շրջանակներում:

Այս հանդիպումների հետ մեկտեղ նաև կունենան մոտիվացիոն զրույց ԵՊՀ ուսանող Էդուարդ Պողոսյանի հետ,ով 17 տարեկանում աշխատել է ՀՀ Ազգային ժողովում և հասցրել է հիմնադրել երիտասարդական նախաձեռնություն:

Դասընթացը տեղի կունենա #ԱՌՑԱՆՑ տարբերակով՝ Google Meet հարթակում։
Միացիր միջոցառմանը հետևյալ հղումով