Get Mystery Box with random crypto!

Վերջնաժամկետը` հունվարի 21!!! «Artbox» ստեղծարար #ինկուբատոր! | 🇦🇲 Your Opportunities 🗺️

Վերջնաժամկետը` հունվարի 21!!!

«Artbox» ստեղծարար #ինկուբատոր!!!

«Artbox»-ը ստեղծարար ինկուբատոր է, որը տրամադրում է աջակցության ամբողջական փաթեթ առևտրային հաջողության ներուժ ունեցող ստեղծարար գաղափարներին։ Դիմեք այժմ՝ ձեր արվեստի նախագծերը առևտրայնորեն կենսունակ արտադրանքի վերածելու և դրանք մշակութային լավագույն ներդրողներին ներկայացնելու համար։

Ներկայացրե՛ք թատրոնի, երաժշտության, մշակութային զբոսաշրջության կամ ցանկացած այլ ստեղծարար ոլորտի ձեր նախագիծը «Artbox»-ին՝ մեր հեղինակային ստեղծարար ինկուբատորին, որը ամբողջական աջակցություն է տրամադրում արվեստում հզոր ստեղծարար գաղափարներին։ Բացառիկ 12-շաբաթյա ինկուբացիոն շրջանում դուք կհանդիպեք և կսովորեք առաջատար բիզնես առաջնորդներից և մշակութային անվանի գործիչներից, կմշակեք ռազմավարություն և նյութեր, որոնք ձեզ անհրաժեշտ կլինեն ֆինանսական հաջողության համար և կներկայացնեք ձեր նախագծերը մշակութային բարձրակարգ ներդրողների և ձեռնարկատերերի դատին՝ հնարավոր ներդրումների համար։