🔥 Burn Fat Fast. Discover How! 💪

«Դարձիˊր փոփոխությունը» #ուսանողական #մրցույթ!!! Ուզո՞ւմ ես դ | 🇦🇲 Your Opportunities 🗺️

«Դարձիˊր փոփոխությունը» #ուսանողական #մրցույթ!!!

Ուզո՞ւմ ես դրական փոփոխություն բերել մարդկանց կյանքում, գիտության կամ տնտեսության ոլորտում:

Ամերիաբանկը VISA-յի հետ մեկնարկում է «Դարձիˊր փոփոխությունը» ուսանողական մրցույթ:

Գտիˊր համախոհներ, 4-6 հոգանոց թիմ և ներկայացրոˊւ քո նորարարական գաղափարը:

Առաջարկվող նախագիծը պետք է փոփոխություն բերի մարդու/հասարակության որևէ խմբի կյանքում, գիտության կամ տնտեսության ոլորտում: Ստեղծիˊր նախագիծ, որը միաժամանակ համապատասխանում է այս երեք պահանջներին
-Կարելի է իրականացնել ՀՀ-ում առաջիկա 1-2 տարվա ընթացքում
-Իրագործելի է 3 մլն ՀՀ դրամի բյուջեի շրջանակում
-Նորարարական է և արդյունավետ.

Մրցույթի շրջանակում գաղափար/նախագիծ կարող են ներկայացնել 4-6 հոգուց կազմված թիմերը: