Get Mystery Box with random crypto!

Վերջնաժամկետը` հուլիսի 10!!! «Կանանց տնտեսական հզորացում» ծ | 🇦🇲 Your Opportunities 🗺️

Վերջնաժամկետը` հուլիսի 10!!!

«Կանանց տնտեսական հզորացում» ծրագիր!!!

Գեղարքունիքի, Շիրակի մարզերում և Երևան քաղաքում մեկնարկում է «Կանանց տնտեսական հզորացում» ծրագիրը,։

Ծրագիրը նպատակ ունի սոցիալապես խոցելի խմբերի կանանց հնարավորություն տալ`
Ձեռք բերել գիտելիքներ և հմտություններ աշխատաշուկայում ինտեգրվելու և մրցունակ դառնալու համար
Մասնակից դառնալ կառավարման և մասնակցային գործընթացներին, տեղեկանալ ՏԻՄ ծառայությունների մասին
Հիմնել և զարգացնել գյուղատնտեսական կամ միկրոձեռնարկատիրական տնտեսություններ:

Ծրագրի տնտեսական բաղադրիչն հաջողությամբ ավարտած կանայք կկարողանան մասնակցել փոքր դրամաշնորհային մրցույթի։

Ծրագրին կարող են դիմել ներքոնշյալ մարզերն ու բնակավայրերը`
Գեղարքունիքի մարզ՝ Մարտունի, Շողակաթ, Վարդենիս, Ճամբարակ խոշորացված համայնքներ
Շիրակի մարզ՝ Անի, Արթիկ, Ամասիա, Աշոցք, Ախուրյան խոշորացված համայնքներ։
Քաղաք Երևան


Օնլայն գրանցումը` https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSciEZbbRVc4kSsEL1WRKfgp5iJxc8z0kKzwxHscReqDx7ERZA/viewform