🔥 Burn Fat Fast. Discover How! 💪

Ծրագրի այս տարվա հայտը ուշ էի նկատել , դրա համար չէի կիսվել, բ | 🇦🇲 Your Opportunities 🗺️

Ծրագրի այս տարվա հայտը ուշ էի նկատել , դրա համար չէի կիսվել, բայց քանի որ երկարաձգվել է` կիսվեմ։

Վերջնաժամկետը` հունիսի 23!!!

«Մարդամեջ- 2022» երիտասարդական նորարարական ճամբար` հուլիսի 7-9!!!

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն երիտասարդության. Ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագրի շրջանակներում հրավիրում է 18-30 տարեկան երիտասարդներին մասնակցելու «Մարդամեջ-2022» սոցիալական նորարարության հավաքին։ Ծրագիրը փնտրում է ակտիվ և ստեղծագործ երիտասարդների, ովքեր ցանկանում են իրենց համալսարաններում և համայնքներում իրականացնել նորարարական ծրագրեր։

Մասնակցությունը հավաքին է, մասնակիցների կեցության, ինչպես նաև ճանապարհային ծախսերը հոգում է ԵՀՀ-ն։

Մանրամասները` https://epfarmenia.am/hy/opportunities-sdn-mardamej-social-innovative-camp-announcement
Օնլայն գրանցումը` https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdRFmQkTcKowVHsJgb9mFWV6TPW3VfyWkq-EdTW825ucn7GZw/viewform